Կիրակի , 12 Հուլիսի 2026

Կրկի՞ն ձախողում․ ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են

Կրկի՞ն ձախողում․ ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են

Fri, 19 Jun 2026 12:00:15 +0400


Շվեյցարիայի Բուրգենշտոկի լեռնադահուկային հանգստավայրում հունիսի 19-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա։

Այս մասին, ըստ Reuters-ի, հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։

Նախկինում նախարարությունը սոցիալական ցանցերում գրառում էր հրապարակել, որում ողջունում էր երկու երկրների միջև հուշագրի ստորագրումը և հայտարարում պատվիրակությունների՝ հունիսի 19-ին նախանշված հանդիպումների մասին։

Ըստ հաղորդագրության՝ Բուրգենշտոկի բանակցություններին պետք է մասնակցեին Իրանի, ԱՄՆ-ի և Պակիստանի ու Կատարի միջնորդները։

Ավելի վաղ գրել ենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնի Շվեյցարիա, ինչպես նախկինում նախատեսված էր՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։

Այդ մասին էլ հայտարարել էր Սպիտակ տան խոսնակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին

Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Sat, 11 Jul 2026 16:15:56 +0400 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով