Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Ինչ է ակնկալում ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանից

Ինչ է ակնկալում ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանից

Fri, 19 Jun 2026 17:20:22 +0400


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։

ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանը նշել է, որ իրենց հիմնական ակնկալիքը վերաքվեարկության անցկացումն է՝ օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի և կանոնների պահպանմամբ։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ կուսակցությունը, իրենց հաշվարկներով, ստացել է անհրաժեշտ 4 տոկոսը, որպես այլընտրանք ներկայացվում է նաև մանդատների բաշխման այլ տարբերակ, որը թույլ կտա կուսակցությանը մտնել խորհրդարան։

Օրբելյանը նաև ընդգծել է, որ այլ տարբերակ, իրենց գնահատմամբ, չկա։ Նա նշել է, որ եթե ԿԸՀ-ն ուներ մի քանի հնարավոր լուծումներ, այդ թվում՝ տեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելու, ապա Սահմանադրական դատարանի դեպքում այդպիսի լայն հնարավորություններ չկան․ դատարանը կամ պետք է ընտրությունները անվավեր ճանաչի և նշանակի ամբողջական վերաքվեարկություն, կամ սահմանի մանդատների բաշխման այլ կարգ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն Wed, 14 Oct 2026 16:45:52 +0400 Նախորդ օրը «Ուժեղ Հայաստան»-ի …