Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին

3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին

Tue, 23 Jun 2026 20:15:59 +0400


ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 3 անձի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ս․Հ․-ն, Ն․Մ․-ն և Ս․Հ․-ն 2025 թվականի դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, փորձել են իրացման նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը:

Մասնավորապես՝ օտարազգի քաղաքացին սահմանով՝ Արաքս գետի վրայով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է թմրամիջոցը և թաքցրել ՀՀ տարածքում, որից հետո Ս․Հ․-ի և Ն․Մ․-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանցից մեկին է տրամադրել ՀՀ տարածքում նախապես թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի մասին տվյալները, սակայն ՀՀ քաղաքացին թմրամիջոցը վերցնելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից։

Ս․Հ․-ի, Ն․Մ․-ի և Ս․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու փորձը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան

Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան Wed, 24 Jun 2026 15:47:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով