Դոլարը շարունակվում է ամրապնդել դիրքերը
Thu, 25 Jun 2026 04:00:20 +0400

Հունիսի 24-ին ամերիկյան դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը արժութային միջազգային շուկայում, հասնելով փոխարժեքային 13-ամյսա առավելագույն ցուցանիշին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Այս դինամիկան մասնագետները բացատրում են այն իրողությամբ, որ ներդրողները պատրաստվում են Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացմանը։ Բացի այդ, սկսվել է տեխնոլոգիական եւ կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերի մասշտաբային վաճառք, որը դոլարի եւ արժեթղթերի հանդեպ առաջացրել է հետաքրքրություն՝ որպես ակտիվների ապահով պահման տարբերակի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր