Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Նախագահն արգելել է թոռներին օգտվել սմարթֆոններից

Նախագահն արգելել է թոռներին օգտվել սմարթֆոններից

Mon, 29 Jun 2026 22:30:32 +0400


Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել է, որ արգելում է թոռներին օգտվել սմարթֆոններից եւ խորհուրդ է տվել ծնողներին հետեւել իր օրինակին։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ղրղզական ծառայությունը։ Ժապարովը նշել է, որ դպրոցներում ուսուցանում են երկրի պատմության, ավանդույթների, սովորույթների մասին, սակայն համացանցի դերում երեխաները շատ հաճախ նախընտրում են հեռախոսների մեջ «քչփորել», քան օգտակար բաներ սովորել։ Ժապարովը նաեւ ասել է, որ խնդրել է, որպեսզի իր ընտանիքի անդամները ժամանակ հատկացնեն թոռների հետ, որքան հնարավոր է շատ, խաղան նրանց հետ զբաղվեն։

Ժապարովը հիշել է, որ իր մանկության եւ պատանեկության շրջանում իր եւ իր սերնդակիցներից հետ ծնողներն ու մեծերը հաճախակի են խոսել, միշտ ուշադրություն են դարձրել, զբաղվել իրենց հետ։ Իսկ հիմա, լինում են օրեր, երբ նույնիսկ ծնողները կամ մեծերն իրենց երեխաների հետ չեն խոսում։Ժապարովը ընդգծել է, որ սմարթֆոններին երիտասարդների կապվածության խնդիրը գլոբալ է եւ իրենք էլ որպես երկիր ու իշխանություն պետք է զբաղվեն դրանով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով