Մահացել է Թրամփի սիրած երգի կատարողը
Wed, 01 Jul 2026 16:00:23 +0400

Մահացել է «Village People» խմբի մենակատար և ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի սիրած երգի կատարող Վիկտոր Ուիլիսը։ Երաժշտի մահվան մասին հայտնել է խումբն իր պաշտոնական էջում։
«Y.M.C.A.» երգը, որի տակ պարում էր Դոնալդ Թրամփը, վերջին տարիներին դարձել է ԱՄՆ նախագահի հանրային ելույթների երաժշտական այցեքարտը և նրա քաղաքական կարիերայի յուրօրինակ խորհրդանիշը։
Ուիլիսը 74 տարեկան էր։ Նշվում է, որ մահվան պատճառը կարճատև, բայց ագրեսիվ հիվանդությունն է եղել։
1977 թվականին հիմնադրված «Village People» խումբը դարձել է դիսկոյի դարաշրջանի խորհրդանիշներից մեկը և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել վառ կոստյումներով ելույթների շնորհիվ։ Ուիլիսը «Village People»-ի հիմնադիրներից մեկն էր և խմբի ամենահայտնի ստեղծագործությունների, այդ թվում՝ «Y.M.C.A.»-ի, «Macho Man»-ի և «In the Navy»-ի համահեղինակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր