1,3 հազար կարատանոց ալմաստ են հայտնաբերել
Fri, 17 Jul 2026 21:30:53 +0400

Աֆրիկյան Բոթսվանայի հյուսիս-արեւելքում ավելի քան 1305 կարատ կշռող ալմաստ են հայտնաբերել։ Ալմաստը հայտնաբերվել է կանադական Lucara Diamond Corporation լենռնահանքա-արդյունաբերական ընկերության կողմից, ինչպես հայտնել է վերջինիս ղեկավար Վիլյամ Լեմբը։ «Ալմաստը հայտնաբերվել է Կարովե հանքում։ Այն դարձել է 10-րդ ալմաստը աշխարհում, որն ունի ավելի քան 1000 կարատ եւ հայտնաբերվել է այդ հանքում։
Ալմաստը հայտնաբերվել է Mega Diamond Recovery սարքի միջոցով, որը նկատում է ալմաստը ապարաշերտի մեջ, նախքան ապարաշերտից նրա դուրս բերումը։ Կարովե հանքեը ամբողջական արդյունահանման հզորության մակարդակի է դուրս եկել 2012 թվականին։ Այն հայտնի է, իր առանձնապես մեծ կշռով ալմաստներով։ Հիշեցնենք նաեւ, որ Բոթսվանան Աֆրիկայի խոշորագույն ալմաստ արտադրողն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր