Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել

76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել

Sat, 18 Jul 2026 15:15:29 +0400


Այս տարվա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցներն անցնելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, միայն դպրոցների վարչատնտեսական մասն է համակարգելու մարզպետի աշխատակազմը։ Հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական քանի դպրոցում է նշանակված վարչատնտեսական մասի համակարգող։ Դուք նախկինում հայտնել եք, որ դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգող նշանակում եք այն դպրոցներում, որտեղ նոր կարգով տնօրենի ընտրություն է կայացել։ Վարչատնտեսական մասի համակարգող նշանակելիս ձեր նշած կարգը պահպանո՞ւմ եք»։

Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հունիսի 26-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությանբ գործող 76 հանրակրթական դպրոցներից 21-ում նշանակված է վարչատնտեսական մասի համակարգող, որոնց նշանակում են այն դպրոցներում, որոնք անցել են կառավարման նոր համակարգի»: Մարզպետն անտեսել է այն հարցը, թե արդյոք ինքը պահպանե՞լ է կարգը, երբ վարչատնտեսական մասի համակարգող մարզպետը նշանակում է դպրոցներում նոր կարգով տնօրենի ընտրությունից հետո։ Տավուշի հանրակրթական բազում դպրոցներում նոր կարգով դպրոցի տնօրենի ընտրություն չի կատարվել, սակայն մարզպետ Ղալումյանն այդ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողներ է նշանակել։ Թերեւս, որպեսզի դպրոցների կառավարումն իր ձեռքից չգնա ԿԳՄՍՆ-ին, այլ կարողանա վերահսկել համակարգը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Դիմակայունության ծրագրով ամֆիթատրոն են կառուցել

«Հրապարակ». Դիմակայունության ծրագրով ամֆիթատրոն են կառուցել Tue, 15 Sep 2026 12:45:32 +0400 Տավուշի մարզպետարանի ինտերնետային …