Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու

Tue, 04 Aug 2026 08:10:33 +0400


Անգամ իշխանական շրջանակներում ապշած են այն ապօրինի մեթոդների ու վայրագության վրա, որով Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլելու գործընթացին։ Ասում են, որ անհասկանալի ատելությամբ ու չարությամբ է նա լցված Ծառուկյանի հանդեպ եւ մտադիր է խլել բոլոր բիզնեսներն անխտիր, պետականացման, հարկային պարտավորությունները չկատարելու եւ այլնի անվան տակ, անգամ նրա տունը խլելու հարցն է քննարկվում։

Մինչ օրս, հիշեցնենք, պետական կառավարման է հանձնվել «Արարատցեմենտը», Երեւանի կոնյակի գործարանը եւ «Մուլտի ուելնես» սպորտային, առողջարանային համալիրը։ Բայց նույն ՔՊ-ում վստահ են, որ վաղ թե ուշ այդ ամբողջ ունեցվածքը հետ է վերադառնալու Ծառուկյանին, եւ պետությունն էլ բյուջեից մեծ կոմպենսացիաներ է վճարելու, որովհետեւ միջազգային ատյանները չեն աջակցի մասնավոր սեփականությունը խլելուն։ Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը։ Մանավանդ՝ այն դեպքում ուղղակի գործարանն էժան գնով էր վաճառվել, այս դեպքում խլում են՝ առանց մի դրամ մարդու ստեղծածի դիմաց վճարելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները

Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները Sun, 02 Aug 2026 19:00:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով