Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

Thu, 06 Aug 2026 12:30:26 +0400


Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժին բացելու հարցը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

​«Այսօրվա դրությամբ տվյալ հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացման` խմբ.), ինչպես և Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցը երկկողմ օրակարգից հանված չէ, բայց որոշակի ժամկետների մասին խոսելը դեռ վաղաժամ է»,-ասել է Մամիևը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Վլադիկավկազում ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապ է հաստատել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ «Վերին Լարս» անցակետում, հայաստանցի փոխադրողների հետ կապված։ «Վերին Լարսը» Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան Fri, 07 Aug 2026 15:00:21 +0400 Ծաղկաձորի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով