Ռուսաստանի մահացու գիշերը․ Կիևը նոր հարվածներ է հասցրել
Tue, 11 Aug 2026 13:00:16 +0400

ՌԴ Վորոնեժի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին Telegram–ում հայտնել մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
Նրա տվյալներով՝ ՀՕՊ ուժերը նախորդ գիշեր Վորոնեժի և 5 այլ շրջանների երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են 15 անօդաչու։
«Նովուսմանսկի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով ծանր վիրավորվել և հիվանդանոցում մահացել է դրսում գտնվող 49-ամյա տղամարդը։ Եվս երկու մարդ վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում. մեկը հարձակման պահին դրսում է եղել, մյուսը՝ խոշոր լոգիստիկ կենտրոնում», – նշել է Գուսևը։
Նույն շրջանում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով հրդեհներ են առաջացել խոշոր ընկերության երկու պահեստներում։ Օբյեկտներից մեկում հրդեհը տեղայնացվել է 16 հազար քառակուսի մետր տարածքի վրա, մյուսում 20 հազար քառակուսի մետր տարածքում փորձում են մարել կրակը։
Իր հերթին, Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտների տարհանման մասին։
«Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչող անօդաչուների մասին։
«Երեկոյան ժամը 8:30-ից մինչև առավոտյան ժամը 6:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 390 անօդաչու։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր ծայրամասերում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է թշնամու 81 անօդաչու», – նշել է Սոբյանինը սոցցանցերում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր