Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են․ Զախարովա

Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են․ Զախարովա

Sat, 22 Aug 2026 20:33:06 +0400


«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային բաղադրիչն է. դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունն այլ պետություններից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մեծամորի ԱԷԿ-ն արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը երկար տարիներ հանրապետությանը հնարավորություն է տվել խթանել տեխնոլոգիական առաջընթացը և զարգացնել արդյունաբերությունը։

Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է։

Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության ենթադրյալ սպառնալիքների մասին շրջանառվող լուրերը դիտարկում է որպես ռուս-հայկական էներգետիկ հարաբերություններում սեպ խրելու, ինչպես նաև տարածաշրջանի համար վնասակար և անվտանգության տեսանկյունից ռուսականին էապես զիջող արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները խթանելու փորձ»,- նշել է Զախարովան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման

«Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման Sat, 22 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով