Զինավարժությունները չեղարկել են՝ խնայողության նպատակով
Fri, 04 Sep 2026 22:30:04 +0400

Բրիտանացի զինվորականները հրաման են ստացել չեղարկել նախապես պլանավորված զորավարժանքները՝ ֆինանսական միջոցների տնտեսման համար։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։
Համաձայն տեղեկությունների, տնտեսումը կազմելու է մոտ 40,6 միլիոն դոլար։ Զորավարժանքներին մասնակցելու էր ավելի քան իննսուն զինվորական։ Չեղարկվել են նաեւ բանակային խոշոր Challenger 2 զորավարժանքը, որում ներգրավված են նաեւ մարտական Apache ուղղաթիռներ ու տանկեր։ Վարժանքները անցկացվելու էին Ուելսում։ Լիարժեք նախապատրաստությունների մեջ միայն այն ստորաբաժանումներն են, որոնք արագ արձագանքման զորքերում են, ասված է հոդվածում։ The Times-ը նշում է, որ այժմյան դրությունը հիշեցնում է 1973 թվականը, երբ նավթային ճգնաժամի պատճառով զինուժին հրաման էր տրվել 10 տոկոսով կրճատել վառելիքային ծախսերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր