Բրիտանացի զբոսաշրջիկը թքել է թուրքական դրոշի վրա
Wed, 09 Sep 2026 17:00:32 +0400

Թուրքիայի Ալանիա քաղաքում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել այն բանից հետո, երբ թքել է Թուրքիայի պետական դրոշի վրա։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Դինեք շրջանի հյուրանոցներից մեկում։
Գործակալության տվյալներով՝ Բրիտանիայի 58-ամյա քաղաքացի Սթիվեն Քերը վիճաբանել է հյուրանոցի աշխատակիցների հետ, ապա թքել նախասրահում տեղադրված թուրքական դրոշի վրա։
Հյուրանոցի անձնակազմը դիմել է ոստիկանություն։ Հյուրանոց ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բրիտանացուն։
Դատարանը որոշում է կայացրել Քերին կալանավորելու վերաբերյալ՝ պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու մեղադրանքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր