Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Դիմակայունության ծրագրով ամֆիթատրոն են կառուցել

«Հրապարակ». Դիմակայունության ծրագրով ամֆիթատրոն են կառուցել

Tue, 15 Sep 2026 12:45:32 +0400


Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում Իջեւան համայնքում ստեղծվել է բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որի պոտենցիալ շահառուների թիվը կազմում է մոտ 19 հազար մարդ (որոնց 53%-ը կանայք են):

Օգոստոսի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Բազմաֆունկցիոնալ հանրային տարածքն Իջեւան քաղաքի ո՞ր հատվածում է ստեղծվել, կահավորվել, ինչքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով, շինարարական ո՞ր կազմակերպությունն է այն ստեղծել, ի՞նչ գործունեություն է իրականացվում այդ տարածքում»։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գորգյանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում նշված է․ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը աշխատանքներն իրականացրել է Իջեւան համայնքի հետ: Մասնավորապես, Իջեւանի համայնքային զբոսայգում կառուցվել է ամֆիթատրոն եւ կահավորվել: Նշված աշխատանքներն իրականացվել են ՄՄԼ ՍՊԸ-ի կողմից: Այլ մանրամասների համար առաջարկում ենք դիմել Իջեւանի համայնքապետարան»: Հարց է ծագում՝ Իջեւանի համայնքային զբոսայգում ամֆիթատրոն կառուցելը եւ կահավորելն ի՞նչ կապ ունեն դիմակայունության հետ, ամֆիթատրոնն ինչպե՞ս եւ ինչի՞ն է օգնելու՝ դիմակայել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Sun, 18 Oct 2026 16:45:53 …