Իրանի հետ առճակատումը կսաստկանա․ նախազգուշացնում է Ջեյ Դի Վենսը
Thu, 17 Sep 2026 01:30:04 +0400

Առաջիկայում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ առճակատումը կթեժանա եւ կմտնի նոր փուլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես հայտնում է New York Post պարբերականը։ «Ապագան կանխագուշակել չենք կարող, սակայն կարծում եմ, որ նախագահը ճիշտ է։ Մի քանի ամսից դիմակայությունը կբարձրանա բացարձակապես նոր մակարդակի վրա»,- ասել է Վենսը։ Նա նաեւ ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի եւ բանակի ոչնչացումը ավարտված է։ Հաջորդիվ պետք է արվի այնպես, որ այդ ոլորտում Թեհրանը չկարողանա իր կարողությունները վերականգնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր