Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Օրը մի աղետ

Օրը մի աղետ

Fri, 18 Sep 2026 09:00:25 +0400


Ամեն օր մի արտառոց ու անընդունելի միտք, մի խելագար նախաձեռնություն, մի հակահայկական հայտարարություն ենք լսում այս իշխանությունների ներկայացուցիչներից։ Մի պատգամավոր ասում է՝ անգամ եթե թշնամին կրակի, մենք կրակոցով չենք պատասխանելու, որ խաղաղությանը չվնասենք։ Մյուսն ասում է՝ գերիների հարցերով այնպես պետք է զբաղվենք, որ Ադրբեջանը «ռեպուտացիոն կորուստներ» չունենա։ Երրորդը խոսում է սփյուռքը թուլացնելու մասին։ Իրենց ղեկավարը, որն ընդամենը մի քանի տարի առաջ ասում էր՝ անկլավներ գոյություն չունեն, դրանց իրավական հիմնավորումը չկա, մենք ոչինչ չենք պատրաստվում հանձնել, հիմա ժպիտը դեմքին խրոխտ ասում է․ «Քյարքի է՝ Քյարքի եմ ասում․․․»։

Երեկ էլ ուղիղ տեքստով սպառնում էր, որ «Իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող մտքեր դպրոցներում չպետք է հնչեն»։ Իսկ ի՞նչ է նշանակում «իրական Հայաստան»․ դա նշանակում է մեր ողջ պատմական անցյալի ժխտում՝ Արեւմտյան Հայաստան չի եղել, Արցախ չի եղել, ով Մուշի ու Վանի անունը կտա, կհամարվի իշխանության թշնամին։ Նրան հունից հանում է «պիտի հզորանանք, որ Արցախն ազատագրենք» արտահայտությունը, եւ նա չի թաքցնում դա։ Մարդը որոշել է ջնջել մեր պատմությունն ու պատմական հիշողությունը, արգելել մարդկանց անգամ մտածել ու խոսել մեր անցյալի եւ հազարամյակներով հայի հայրենիք ծառայած հողի՝ Արցախի մասին։ Ձեզ կարող է թվալ, թե սա արվում է «էսկալացիայի վերջին պատուհանը փակելու համար», սակայն երբեւէ լսե՞լ եք, որ մեր թշնամիները նման պահանջ ներկայացնեն։ Առհասարակ, այդ թեմաներով խոսելն ու պայքարելն է էսկալացիայի դեմն առնելու ճանապարհը, որովհետեւ վախկոտ, ողորմելի, ստրուկի հոգեբանությամբ ցանկացած հանրության անգամ թշնամիները չեն հարգում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պինգ-պոնգի մասնագետը

Պինգ-պոնգի մասնագետը Sat, 31 Oct 2026 09:00:55 +0400 Հակասությունների ու զավեշտի մեջ ենք ապրում: Մեկ …