Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Բանակում կլինի մարդանման ռոբոտների ստորաբաժանում

Բանակում կլինի մարդանման ռոբոտների ստորաբաժանում

Wed, 23 Sep 2026 22:00:27 +0400


Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է երկրի պաշտպանական համակարգում մարդանման ռոբոտների կիրառության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Saitama Shimbun պարբերականը։ Համաձայն հրապարակման, ռոբոտները պետք է ունենան արհեստական բանականություն, որպեսզի կարողանան ինքնուրույն կողմնորոշվել եւ կատարել ֆիզիկական առաջադրանքներ։ Առաջին փուլում նման ռոբոտները կիրառվելու են թիկունքային եւ օժանդակ առաջադրանքների իրականացման մեջ։

Ռոբոտները կարող են իրականացնել ռազմաբազաների պարեկություն եւ պահպանություն, ինչպես նաեւ՝ բեռնափոխադրումներ եւ մատակարարումների հարցերում ներգրավվել։ Ճապոնական իշխանությունները կասկածամտորեն են վերաբերվում այն բանին, որ մարդանման ռոբոտներին կարելի է կիրառել մարտական գործողություններում։ Դրա փոխարեն՝ ռոբոտները կարող են ներգրավվել նաեւ փրկարարական եւ հետախուզական գործողություններում։ Դրանք արդյունավետ կարող են ծառայել ու խնայել մարդկային ռեսուրսների ներգրավվածությունը այդ հարցերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արամ Զավենիչը հիմնավորում է թուրքական տիրապետության առավելությունները

Արամ Զավենիչը հիմնավորում է թուրքական տիրապետության առավելությունները Wed, 23 Sep 2026 18:15:56 +0400 Որպես Վազգեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով