Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Պահանջում են ենթարկել պատասխանատվության

Պահանջում են ենթարկել պատասխանատվության

Thu, 24 Sep 2026 00:00:24 +0400


Հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի որդուն՝ քսանյոթամյա Փրեսլի Գերբերին, ով մահացել էր օրեր առաջ՝ Սանտա-Մոնիկայի վերականգնողական կենտրոնում, բժիշկը նշանակած է եղել կետամին։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Գերբերի մտերիմներն ու ընկերները զայրացած են այդ նշանակումից եւ կարծում են, որ այդ բժշկին պետք է ենթարկել պատասխանատվության։ Կետամինը կիրառվում է բժշկության մեջ։ Սակայն այն կարող է առաջացնել կախվածություն եւ կարող է հանգեցնել չարաշահման։ Ռիսկը հատկապես մեծ է այն մարդկանց համար, ովքեր թմրակախվածության խնդիր են ունեցել։

Գերդոզայավորումը, ինչպես նաեւ՝ համադրումը ալկոհոլի հետ, կարող է ունենալ վտանգավոր, նույնիսկ՝ մահացու ելք։Շատերը հիշել են դերասան Մեթյու Պերիի մահվան պատմությունը։ Նրան էլ կետամին են նշանակած եղել՝ տագնապային մտքերից եւ դեպրեսիայից ազատվելու համար։ Սակայն որոշ ժամանակ անց, նա այդ դեղամիջոցը սկսել է ստանալ կողմնակի անձանց միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում

«Հրապարակ». Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում Thu, 24 Sep 2026 08:45:03 +0400 Խորհրդարանական ընդդիմությունը չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով