Մանրամասներ՝ Զելենսկի-Էրդողան հանդիպումից
Thu, 24 Sep 2026 12:00:16 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նրանք քննարկել են Սև ծովում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը, հաղորդում է Anadolu-ն։
Հանդիպման թեմաներից մեկը ծովային արտահանման միջանցքի հնարավոր վերականգնումն էր։ Զելենսկին նշել է, որ դրա համար Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակումները, որից հետո Ուկրաինան պատրաստ է շրջադարձ կատարել իրավիճակին՝ դադարեցնելով հեռահար հարվածները։
Առաջնորդները քննարկել են նաև Սև ծովում անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ ազատ առևտրի գոտին և հնարավոր «անօդաչու թռչող սարքերի գործարքը»։
Զելենսկին Էրդողանին տեղեկացրել է ամերիկյան կողմի հետ իր շփումների մասին և շնորհակալություն հայտնել Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության, ինչպես նաև խաղաղության գործընթացը խթանելու պատրաստակամության համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր