Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից
Sat, 26 Sep 2026 00:00:50 +0400

Արքայադուստր Դիանայի եղբայրը՝ կոմս Չարլզ Սպենսերը իր հրատարակած նոր մեմուարներում գրել է, որ արքայադուստրը լրջորեն մտածել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար, որպեսզի այնտեղ դառնա առաջին տիկին։ «Կարապի երգը․ Իմ քույր Դիանան» գրքում՝ կոմս Չարլզ Սպենսերը գրել է, որ արքայազն Չարլզի հետ բաժանումից հետո՝ արքայադստերը ակտիվորեն սիրահատել է ամերիկացի մի քաղաքական գործիչ։
Վերջինս մտադրություն է ունեցել նախագահական ընտրություններին առաջադրվելու եւ վստահ է եղել, որ աշխարհի ամենից հայտնի կնոջ հետ իր ամուսնությունը անխոս կապահովի իրեն ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Արքայադուստր Դինանան սակայն առանձնակի տրամադրվածություն չի ունեցել Սպիտակ տանը հայտնվելու, թեեւ համաշխարհային փառքը վերադարձնելու հնարավորությունը նրա համար բավականին գայթակղիչ է եղել։ Նա երկար ժամանակ առաջարկը ծանրութեթեւ է արել, սակայն մերժել է վերջում՝ համարելով, որ նման ամուսնությունը չափազանց պրագմատիկ կլիներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր