«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին
Tue, 29 Sep 2026 08:30:04 +0400

Արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի վերջին այցելել էր Ղրղզստանի Հանրապետություն։ Այցի ժամանակ Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենեկ Կուլուբաեւը Միրզոյանին կաշվե պայուսակ է նվիրել՝ 35×28 սմ չափերով։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պայուսակը հայտարարագրվել է, այն արժե 62 հազար 202 դրամ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր