Մտավախություն պիտի ունենաք, որ կարող է տան դուռը բացենք, տեսնենք պառկած ադրբեջանցու
Fri, 02 Oct 2026 16:50:19 +0400

ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած միջադեպին։
Դանիելյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի քաղաքացիների շրջանում անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Նա նշել է, որ, իր գնահատմամբ, այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ պետք է ունենա մտավախություն, որ կարող է սեփական տան դուռը բացել ու հայտնվել վտանգավոր իրավիճակում։
«Սրտի ամենախորը ցավով եմ ասում՝ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում ապրող ցանկացած հայ մարդ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացի և տեսնի պառկած ադրբեջանցի՝ զենք-զինամթերքով, և կարող է ընտանիքի մի անդամին էլ գերի վերցրած լինի»,- հայտարարել է Դանիելյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր