Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Միավորել է նկարչությունն ու ձեռագործը

Միավորել է նկարչությունն ու ձեռագործը

Sat, 03 Oct 2026 21:00:01 +0400


Էոզեն Հակոբյանը ծնվել է Աթենքում, ուսանել Նյու Յորքում։ Երկար տարիներ աշխատել է երկու մշակույթների եւ գեղարվեստական ավանդույթների տիրույթում։ Նրա կտավներում նկարչությունը միավորվում է ձեռագործի հետ։ Նկարչուհին ստեղծում է ծավալուն կոմպոզիցիա, ուսումնասիրում է, թե ինչպես է լույսն անցնում գույնի եւ ֆակտուրայի միջով։ Այդ մեթոդի հիմքում նրա մանկական հիշողություններն են, ընտանեկան պատմությունն ու երկու մայրցամաքների միջեւ ապրած կյանքի փորձառությունը։

Էոզեն Հակոբյանը ծնվել է Աթենքում՝ 1960-ին, հայկական ընտանիքում։ Ուսանել է հայկական եւ հունական դպրոցներում, հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ուսանել է գեղարվեստ եւ գրաֆիկական դիզայն։ 93-ին ավարտել է Pratt Institute-ը։ Նրա աշխատանքները ներկայում ներկայացված են Հունաստանում, Միացյալ Նահանգներում, այլ երկրներում, իսկ նկարչուհին շարունակում է ապրել երկու մշակութային կոնտեքստի շրջանակում։ Հակոբյանի աշխատանքները բազմաշերտ են։ Կտավի վրա առկա են ե՛ւ գունաներկը, ե՛ւ ձեռագործը, ե՛ւ իրար վրա դարսված ու կարված կտորները, ե՛ւ այլ նյութեր։ Դրանք ընդհանուր կոմպոզիցիաներ են, որտեղ արվեստագետը միշտ փորձարարական քայլեր է անում։ Ի դեպ, ձեռագործը Հակոբյանի համար անծանոթ զբաղմունք չէ՝ դեռ մանկության տարիներից սկսած, ժամանակի ընթացքում թելն ու ասեղը մաս են կազմել նրա գեղարվեստական մեթոդին։

Հակոբյանը կարողանում է բավականին լավ բալանսավորել կտավի վրա վրձնահարվածներով նկարելը եւ թել ու ասեղով ձեռագործը։ Առաջին անգամ Հայաստան այցելել է 1997-ին։ Անմիջապես նրան գրավել է «հայկական լույսը»։ Դա այն չէր, որին նա սովոր էր Հունաստանում։ Խոստովանել է, որ նույնիսկ գույները հայկական լույսի ներքո ավելի ջերմ են դառնում, «ավելի ուրախ»։ Մի առիթով ասել է, որ իր աշխատանքը լույսի մասին է՝ վերջնահանգրվանում։ Լույսը Էոզեն Հակոբյանի համար շատ ավելին է, քան ֆիզիկական երեւույթը։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում իր գործերով հայտնի դարձած Հակոբյանը շարունակում է աշխատել եւ միավորել միանգամից մի քանի ուղղություն՝ կերպարվեստ ու գեղանկարչություն, տեքստիլ ու ձեռագործ, ժամանակակից արվեստ եւ անձնական ընտանեկան պատմություն, նաեւ՝ սփյուռքյան տրամադրություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը Fri, 02 Oct 2026 12:19:12 +0400 301 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով