Լավրովը կայցելի Ադրբեջան
Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա վաղը՝ Բաքվում։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գագաթնաժողովում կքննարկվեն Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության հետագա զարգացման հարցերը, այդ թվում՝ կազմակերպության ինտեգրումը Եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության համակարգին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր