Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

Thu, 15 Oct 2026 13:26:49 +0400


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դեռևս չլուծված հարցեր կան, մասնավորապես՝ մարդասիրական ոլորտում։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդները։
«Գիտեք, որ մարտահրավերներ դեռ մնում են, մասնավորապես՝ մարդասիրական հարթությունում։ Բնականաբար, այսօր այդ մասին խոսել ենք»,– ասաց Կասիսը։

Նրա խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Կասիսը նշել է, որ Շվեյցարիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ձևավորված դրական դինամիկան և տեղում արձանագրված խաղաղությունը։

«Արձանագրված հաջողությունները ցույց են տալիս, որ կայուն խաղաղությունն արդեն հնարավոր է։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար»,– ընդգծեց նա։

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հորդորեց շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու դրա դրույթների իրականացմանը։ Նա նաև շեշտեց, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերն էլ նման ցանկություն հայտնեն։ Կասիսի խոսքով՝ Շվեյցարիան կարող է օգտակար լինել երկխոսության կազմակերպման և խաղաղության հաստատման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Խփելու ենք․․․»

«Խփելու ենք․․․» Thu, 15 Oct 2026 11:00:14 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով