Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400


Թուրքական Ստամբուլ քաղաքում, İstinyePark առեւտրի կենտրոնում պաղեստինամետ կազմակերպության ներկայացուցիչները հարձակվել են իսրայելական քաղաքացիություն ունեցող Քլոդիա Մեդինա անուն-ազգանունով կնոջ վրա։ Վերջինս ունի նաեւ թուրքական քաղաքացիություն։ Կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, դեմ են եղել, որ իսրայելական պետության հետ կապված կինը ներկա լինի առեւտրի կենտրոնում, որը գտնվում է Սարիեր թաղամասում։

Բողոքի ակցիան աստիճանաբար վերաճել է լեզվակռվի եւ կոնֆլիկտի։ Ագրեսիվ գործողությունների հետեւանքով՝ դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Կնոջը դուրս են հանել անվտանգության ուժերի ուղեկցությամբ։ Առեւտրի կենտրոնում գտնված մարդկանց տարհանել են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա Fri, 16 Oct 2026 17:09:51 +0400 Սեպտեմբերին համաշխարհային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով