Փոխանակվել են զոհված զինվորականների մարմիններով
Thu, 22 Oct 2026 15:30:24 +0400

Ռուսական և ուկրաինական կողմերը փոխանակել են զոհված զինվորականների մարմինները բելառուսա-ուկրաինական սահմանի Նովայա Գուտա անցակետում։
Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է BelTA լրատվական գործակալությունը։
«Ռուսական կողմը ուկրաինական կողմին է հանձնել զոհվածների 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանին՝ 25», – ասվում է Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։
Սա 2026 թվականի սկզբից ի վեր զոհվածների իններորդ փոխանակումն է։
Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Նովայա Գուտա անցակետում. ուկրաինական կողմին հանձնվել է զոհված զինյալների 252 մարմին, իսկ ռուսական կողմին՝ ռուս զինվորների 23 մարմին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր