Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Ձեռքը` փրփուրներին

Ձեռքը` փրփուրներին

Fri, 23 Oct 2026 09:00:05 +0400


Դեռ 5 ամիս էլ չի անցել համապետական ընտրություններից, ՔՊ առաջնորդը կրկին խոսում է արտահերթ ընտրությունների մասին, որը նրա 8 տարվա կառավարման ընթացքում կլինի 4-րդը, ինչը վկայում է լեգիտիմության պակասի եւ այն մասին, որ ընտրություններով չեն լուծվում ո՛չ ներքին կառավարման, ո՛չ արտաքին քաղաքական խնդիրները: Բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ընդունել այդ պարզ ճշմարտությունը, նրան թվում է` եթե ուժային մեթոդներով կարողանում է պահել իշխանությունը եւ ընտրությունների ժամանակ վերարտադրվել, ուրեմն խնդիրը ոչ թե իր կառավարման սխալների, ոչ թե իրենց գործողությունների արդյունքում առաջացած փակուղու մեջ է, այլ հասարակության, որին դեռ չի հասցրել լավ վախեցնել ու հնազանդեցնել, չի կարողացել համոզել, որ փրկությունը ՔՊ-ի համար սահմանադրական մեծամասնություն ապահովելն է: Ճիշտ է` նախորդ անգամ` հունիսի 7-ին չստացվեց, բայց, այ, փետրվարի 5-ին կամ մարտի 10-ին կստացվի. ՔՊ ուսապարկերի թիմը կունենա անհրաժեշտ 70-71 մանդատը՝ այսօրվա 64-ի փոխարեն, եւ կընդունի ալիեւյան սահմանադրության նախագիծն ու կդնի հանրաքվեի: Իհարկե, խելացի մարդը կհասկանար, որ ո՛չ սահմանադրական մեծամասնություն ստանալով եւ ո՛չ էլ անգամ այդ սահմանադրությունն ընդունելով իրենց խնդիրները չեն լուծվելու: Սահմանադրությունից ու անկլավներից հետո ուրիշ պահանջներ են ի հայտ գալու, ուրիշ` ավելի անլուծելի խնդիրներ են առաջ քաշվելու, եւ անգամ եթե եւս մեկ արտահերթ ընտրություն կազմակերպեն` բյուջեից միլիոններ մսխելով, դա իրենց չի փրկելու: Ամեն ինչից ակնհայտ է, որ իշխանությունը հայտնվել է փակուղում՝ երկիրն էլ մտցնելով փակուղի: Որ օղակը կամաց սեղմվում է իրենց պարանոցին, մեր պարանոցին էլ հետը: Եվ արտահերթ ընտրությունը ձեռքը փրփուրներին գցել է նշանակում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ընդդիմությունը նախորդ ընտրություններից պետք է դասեր քաղի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը նախորդ ընտրություններից պետք է դասեր քաղի Sat, 24 Oct 2026 08:45:44 +0400 Հարցազրույց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով