Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ ծնողները մահացել են, 5 երեխա հիվանդանոցում է

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ ծնողները մահացել են, 5 երեխա հիվանդանոցում է

Sun, 25 Oct 2026 10:03:26 +0400


​Երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
​Վթարի հետևանքով երիտասարդ ծնողները տեղում մահացել են։ Մեր տեղեկություններով՝ նրանք Եղվարդ քաղաքի բնակիչներ էին, հյուր էին գնացել Շիրակի մարզի Հոռոմ գյուղ և երեկոյան վերադառնում էին տուն։
​

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վթարից տուժել է 5 երեխա։ Նրանցից 7, 10 և 13 տարեկան երեք երեխաները «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Tue, 20 Oct 2026 08:00:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով