Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ բևեռն ամրապնդեց դիրքերը․ Բաքվում հիստերիա է

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ բևեռն ամրապնդեց դիրքերը․ Բաքվում հիստերիա է

Fri, 06 Nov 2026 10:30:08 +0400


2026 թվականի նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից աջակցություն ստացած թեկնածուների 90%-ը հաղթել է իրենց ընտրատարածքներում։

Ընտրությունների հիմնական արդյունքները հայամետ ճամբարի համար ըստ ANCA-ի պաշտոնական հայտարարության հետևյալն են՝

• ԱՄՆ Սենատ. Հայ դատի պաշտպանած բոլոր 7 թեկնածուները ընտրվել կամ վերընտրվել են։ Նրանց թվում են նորընտիր սենատորներ Քրիս Պապասը (Նյու Հեմփշիր) և Աբդուլ Էլ-Սայեդը (Միչիգան), ինչպես նաև վերընտրված սենատորներ Էդ Մարկին, Ջեք Ռիդը, Քորի Բուկերը, Քրիս Քունսը և Շերոդ Բրաունը։

• Ներկայացուցիչների պալատ. Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն ստացած թեկնածուներից առնվազն 50-ը արդեն հաղթանակ են տոնել պաշտոնապես ամփոփված ընտրատարածքներում։ Վերընտրվել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը և փոխնախագահ Բրեդ Շերմանը։

Ամերիկայի հայկական համագումարի (Assembly) տվյալներով՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Armenian Caucus) վերընտրությանը ձգտող 92 անդամներից առնվազն 76-ն արդեն պահպանել են իրենց տեղերը։

Ադրբեջանում՝ փորձագիտական և քաղաքական շրջանակում արդեն հիստերիա է այս առումով բարձրացել։ Այդ երկրի մեդիահարթակում, այն էլ՝ հայտնի գործիչների մակարդակում դժգոհություններ կան, որ հայամետ գործիչների թվում նաև մահմեդական ծագում ունեցող օրենսդիրներ են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները․Թրամփի հնչեղ հայտարարությունը

Միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները․Թրամփի հնչեղ հայտարարությունը Wed, 04 Nov 2026 09:30:38 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով