Ո՞վ է մերժել Հայաստանի հավաքականին միանալու հրավերը
Wed, 11 Nov 2026 21:16:01 +0400

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ հրավեր է ուղարկվել նաև արգենտինահայ ֆուտբոլիստ Նորբերտո Բալեկյանին, սակայն վերջինս չի ցանկացել միանալ ազգային թիմին։
Այս մասին Մելիքյանը ասել է Կիպրոսի դեմ առաջիկա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Բալեկյանի՝ հավաքականին չմիանալու վերաբերյալ հարցին։
«Բալեկյանի հետ կապված՝ մենք նրան հրավիրել ենք, սակայն նա չի ուզել գալ։ Երևի Լուկաս Սելարայանի չգալու համար։ Դա իրենց խնդիրն է․ ընկերովի եկել են հավաքական, ընկերովի գնացել են»,– նշել է Մելիքյանը։
Այսպիսով, գլխավոր մարզչի խոսքով՝ Բալեկյանը ստացել է Հայաստանի ազգային հավաքականին միանալու հրավեր, սակայն նախընտրել է չընդունել այն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր