Ի՞նչ է ակնկալում Մոսկվան․ Պուտինը վերջապես ընդունեց ամերիկացիներին
Thu, 12 Nov 2026 18:30:41 +0400

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ Հանդիպումը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 12։00-ին, սակայն մի քանի ժամ ձգձգվել է անհայտ պատճառներով։
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի առաջնորդը խնդրել է շնորհակալություն հայտնել իր ամերիկացի գործընկերոջը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները կազմակերպելու համար:
Նա նաև երախտագիտության խոսքեր է փոխանցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Ալյոշկիում մարդասիրական հարցերի լուծմանը մասնակցելու համար:
Բացի այդ, Պուտինը բանակցությունների ժամանակ նշել է Ուկրաինայի հակամարտությունում մարդասիրական ուղղությամբ հաջողությունը։
Ռուսաստանը կցանկանար, որ ԱՄՆ-ն աշխատեր Եվրոպայի հետ՝ օգնելու եվրոպացիներին կողմնորոշվել, թե ինչ են ուզում՝ խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կրեմլում ամերիկյան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։
«Թրամփն առաջարկում է պայմանավորվել Եվրոպայում անվտանգության համակարգի շուրջ, սակայն եվրոպացիներն այդ առաջարկին մերժումով են պատասխանում», – նշել է Ռուսաստանի նախագահը:
Այնինչ, Պուտինի խոսքով՝ Մոսկվան երբեք չի խզել երկխոսությունը Եվրոպայի հետ, դա արել են հենց եվրոպացիները։
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ի սկզբանե հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունն անընդունելի է:
«Ուկրաինայում օտարերկրյա կոնտինգենտներ տեղակայվելու դեպքում դրանք օրինական թիրախ կդառնան ՌԴ ԶՈւ-ի համար», – ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր