Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ գների աճի
Sat, 14 Nov 2026 20:38:08 +0400

Փարիզում այսօր հազարավոր մարդիկ դուրս ես եկել փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու՝ ընդդեմ գների աճի և անվտանգության ուժերի կոշտ գործողությունների։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Մասնակիցները բերել էին տարբեր դրոշներ և պաստառներ. ոմանք անդրադառնում էին կյանքի թանկացմանը, մյուսները կենտրոնացած էին ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունների վրա, իսկ ոմանք էլ դատապարտում էին Գազայի հատվածում ընթացող պատերազմը։
Ցուցարարներն իրենց երթը սկսեցին Հանրապետության հրապարակից (Place de la République) և կավարտեն այն Ազգի հրապարակում (Place de la Nation)՝ ճիշտ այնպես, ինչպես արել էին անցյալ շաբաթ։ Ցույցի վայրում են գտնվում իրավապահ մարմինների աշխատակիցներ, ոստիկաններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր