Հրաժարվել են հանդիպել առաջատար իրավապաշտպաններին
Thu, 12 Mar 2026 20:52:00 +0400

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․
«Աշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը։
Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ։
Այս հրաժարումն արդեն իսկ խոսուն արձանագրում է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին։ Նրանց կողմից իրականացված հետազոտության ընթացքում ի հայտ են եկել հետևյալ մտահոգիչ փաստերը.
Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ և կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի՝ «Ուժող Հայաստան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի և Մկրտիչ եպս. Պռոշյանի նկատմամբ, երբեմն նաև՝ ոստիկանության կողմից խիստ և անհամաչափ ուժի կիրառմամբ և հաճախ՝ երկարատև ու անհարկի նախնական կալանքով.
Դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններ այն դատավորների նշանակման գործընթացում, որոնք քննության են առնում ընդդիմադիր գործիչների գործերը.
Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածների չափից ավելի կիրառություն՝ խոսքի հետ կապված իրավախախտումները քրեականացնելու համար (օրինակ՝ «խուլիգանություն» կամ «կառավարության տապալման կոչեր»), որոնց հիմքով հետապնդվում են պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ.
Դատական համակարգի և անվտանգության կառույցների ակնհայտ օգտագործում կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների դեմ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր