2 հազար տարեկան բնակատեղի է հայտնաբերվել

2 հազար տարեկան բնակատեղի է հայտնաբերվել

Sun, 05 Apr 2026 21:00:46 +0400


Ֆրանսիայում՝ Մարսելի մոտակայքում սկսվել են մասշտաբային հնագիտական պեղումներ։ Հայտնաբերվել է անտիկ շրջանի, մոտ 2 հազար տարեկան բնակատեղի։

Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Պեղումները իրականացվում են Ժեմենո համայնքի տարածքում, որը գտնվում է Մարսելից 20 կմ դեպի արեւելք։ Մակերեսը ընդգրկում է 4 հազար քառակուսի մեջր։ Համաձայն հաղորդման, մշակութային բացված շերտը թվագրվում է ՄԹ 2-3-րդ դդ՝ Հռոմեական կայսրության անկման շրջանով։

Այստեղ առկա են բազմաթիվ շինությունների մնացորդներ, այդ ժամանակվա բնակչության կենցաղին վերաբերվող բազմաթիվ առարկաներ։ Հայտնաբերվել են հիպոկաուստային ջեռուցման համակարգով շինության ավերակներ, թերմոբաղնիքների մնացորդներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է

«Հրապարակ». 7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է Wed, 10 Jun 2026 12:15:41 +0400 …