Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Իրանը խուսափեց կործանարար գրոհից․ Թրամփը համաձայն է երկշաբաթյա հրադադարին

Իրանը խուսափեց կործանարար գրոհից․ Թրամփը համաձայն է երկշաբաթյա հրադադարին

Wed, 08 Apr 2026 09:08:51 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատել՝ հավելելով, որ Թեհրանը նույն կերպ կվարվի:

«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցների արդյունքներով … ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել ռմբակոծություններն ու հարձակումը Իրանի վրա։ Դա կլինի երկկողմանի հրադադար», – գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նրա պնդմամբ, Իրանի հետ հրադադարը երկկողմանի էլինելու։ Բացի այդ, ինչպես նշել է Թրամփը, Թեհրանը, իբր, համաձայն է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կենսունակ հիմք է հանդիսանում բանակցություններ վարելու համար։ Երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կպատրաստեն պայմանավորվածության վերջնական տարբերակը, որը խոստանում է հակամարտության մոտակա լուծում։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել էր, որ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանի հետ ԱՄՆ-ի համաձայնագրի կնքման ժամկետը: Նա նաև խնդրել Է Իրանին ՝ որպես բարի կամքի ժեստ, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը։

Իսրայելն իր հերթին համաձայնել է միանալ երկշաբաթյա հրադադարին, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին․ «Իսրայելը երկշաբաթյա հրադադարի մի մասն է, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Իրանին ուղղված իր վերջնագրից ընդամենը մեկուկես ժամ առաջ՝ կամ վերաբացել Հորմուզի նեղուցը, կամ բախվել քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ուժեղացված ռազմական հարվածների հետ։ Իսրայելը նաև համաձայնել է դադարեցնել իր ռմբակոծման արշավը բանակցությունների ընթացքում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը …