Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է

Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է

Wed, 08 Apr 2026 19:27:08 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոդքասթի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ինքնիշխանության թեմային՝ ներկայացնելով իր գնահատականները երկրի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

Քոչարյանի խոսքով՝ «ինքնիշխանություն» բառի հաճախակի օգտագործումը վկայում է դրա իրական պակասի մասին։ Նա նշել է, որ նման շեշտադրումները հաճախ պայմանավորված են հոգեբանական գործոններով և փորձ են՝ հաղթահարելու առկա բարդությունները։

«Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է»,- նշել է նա:

Նախկին նախագահի գնահատմամբ՝ Հայաստանը ներկայում գտնվում է բավականին կախյալ վիճակում, որը, նրա կարծիքով, նախկինում երբեք այս աստիճանի չի եղել։

Խոսելով նաև տնտեսական հարաբերությունների մասին՝ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ մոտ 35–40 տոկոս։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանի բաժինը Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրում շատ փոքր է՝ ընդամենը շուրջ 0.3 տոկոս։

«ԵԱՏՄ-ից դուրս գալը ո՞ւմ է ցավացնելու, նայեք»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը …