Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Սա արդեն ձեռագիր է

Սա արդեն ձեռագիր է

Thu, 16 Apr 2026 12:45:03 +0400


Գրել էինք, որ«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին զարգացումների շրջանակում արդեն մի քանի անձ է բերման ենթարկվել։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 15 անձ է տարվել բաժին, իսկ մեկի նկատմամբ արդեն առաջադրվել է մեղադրանք։

Նրա խոսքով՝ ներկայացված մեղադրանքը կրկին նույն բնույթի է և վերաբերում է բարեգործական գործունեության սահմանափակումների ենթադրյալ խախտմանը։ Ղահրամանյանը պնդում է, որ նման մոտեցումը դարձել է համակարգված գործելաոճ։

Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են ստեղծել այնպիսի տպավորություն, թե իրենց գործունեությունը դուրս է օրինական դաշտից և բարեգործության անվան տակ իրականացվում են այլ նպատակներ։ Սակայն, ըստ խոսնակի, այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն վարկաբեկել քաղաքական ուժին։

«Սա արդեն ձեռագիր է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրին՝ քաղաքական պատանդ. ի​՞նչ է թաքնված Գյումրու «Անի» թաղամասի փոսերի տակ

Գյումրին՝ քաղաքական պատանդ. ի​՞նչ է թաքնված Գյումրու «Անի» թաղամասի փոսերի տակ Fri, 24 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով