Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Բնակիչները ծեռ են տնկել, թաղապետարանը ներկայացրել է որպես իր աշխատանք

Բնակիչները ծեռ են տնկել, թաղապետարանը ներկայացրել է որպես իր աշխատանք

Thu, 16 Apr 2026 22:15:45 +0400


Թաղապետարանները Տիգրան Ավինյանին հաճոյանալու նոր ձեւ են գտել՝ ծառատունկ: Երևի տեսնում են, շեֆը այստեղ-այնտեղ ծառ է տնկում, նկարվում է, որոշել են, որ ծառ տնկել՝ նկարվելով, կարող են ՔՊ-ի վարկանիշը բարձրացնել, Ավինյանի աչքը մտնել:

Տեղ -տեղ այնքան են ոգեւորվել այս գաղափարով, որ մոռանում են գլխավոր պայմանը՝ ծառ տնկելը: Շենգավիթի թաղապետարանն, օրինակ, երեկ՝ ապրիլի 15-ին, մի օպերատոր էր ուղարկել բակերով շրջելու, նոր տնկիներ նկարելու: Շիրակի փողոցի բնակիչները պատմում են, որ Արարատյան եւ Շիրակի փողոցների միջակայքում գտնվող բակային այգու տարածքում բռնացրել են թաղապետարանի օպերատորին, իրենց տնկած կանաչ բարդիները նկարելիս:

Մարդիկ մոտեցել են, հարցրել են, ինչ են անում: Նրանց պատասխանել են, որ թաղապետարանի տնկած ծառերն են նկարում:

«Պատկերացնո՞ւմ եք՝ մենք գումար ծախսենք, ծառեր գնենք մեր սեփական գրպանից, թաղապետարանը գա, նկարի, թե բա հեսա՝ ծառատունկ ենք արել», – պատմում է Շիրակի 2 շենքի բնակիչ Գուրգեն Ս-ն:

Հարակից այգու ծառերի մեծ մասը հենց բնակիչներն են տնկել, խնամք են տանում, յուրաքանչյուր տնից 2000 դրամ են հավաքում ամեն ամիս, այգեպանին տան՝ գա, տարածքը խնամի, այգին ջրի:

Ի դեպ, բնակիչները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարանին, նաեւ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին, խնդրելով, որ ոռոգման ջուր տան, այգին ջրելու համար: Մի քանի տարի առաջ տարածքը բարեկարգեցին, ոռոգման ջրի համակարգ տեղադրեցին, բայց խողովակները այդպես էլ ջուր չտեսան: Դատարկ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի Wed, 03 Jun 2026 09:45:39 +0400 …