«Բոլորին դեմ եմ»-ը մերժել է բոլորին

«Բոլորին դեմ եմ»-ը մերժել է բոլորին

Sat, 18 Apr 2026 15:05:33 +0400


Գրել էինք, որ իր շուրջ աղմուկ բարձրացրած եւ ոմանց գնհատականներով իշխանության հետ ասոցացվող «Բոլորին դեմ եմ» նորահայտ շարժումը բանակցում է քաղաքական տարբեր ուժերի եւ անհատների հետ: Սակայն ինչպես երեւում է՝ գրեթե ոչ մեկի հետ լեզու չեն գտնում, Տիգրան Խզմալյանի նախապես հայտարարած համագործակցությունը շարժման հետ գլուխ չի եկել, բանակցություններն ապարդյուն են անցել նաեւ Հովիկ Աղազարյանի գլխավորած ՄԱՍԿ-ի հետ, երկու դեպքում էլ պատճառը կարծես նախընտրական ցուցակն է, շարժման հիմնադիրները դեմ են եղել հավասար համամասնությամբ այն կազմել:

Միասին մասնակցելու պայմանավորվածություններ ձեռք չի բերվել նաեւ Դավիթ Սանասարյանի հետ, սակայն մեզ ասացին, որ վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել շարժմանը: Այսպիսով՝ «Բոլորին դեմ եմ»-ի ցուցակով կմասնակցի միայն Նինա Կարապետյանցն իր Նժարով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անհնար է կազմել մի ցուցակ, որը բոլորին դուր կգա

«Հրապարակ»․ Անհնար է կազմել մի ցուցակ, որը բոլորին դուր կգա Tue, 14 Apr 2026 10:45:53 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով