Երևանում ոչ սթափ վիճակում քանի վարորդ է հայտնաբերվել

Երևանում ոչ սթափ վիճակում քանի վարորդ է հայտնաբերվել

Mon, 20 Apr 2026 17:04:41 +0400


Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա, հայտնում են ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 114 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 673, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 527, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 193 և 1871 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 144-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 56-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔԿ-ն ոստիկանների կողմից բռնության ենթարկված կնոջ մահը ուզում է բարդել բժիշկների վրա

ՔԿ-ն ոստիկանների կողմից բռնության ենթարկված կնոջ մահը ուզում է բարդել բժիշկների վրա Thu, 16 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով