Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը
Tue, 21 Apr 2026 15:00:43 +0400

Իրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանը կսպասարկի Օման և Թուրքիա չվերթները, հայտարարել է Իրանի օդանավակայանների ընկերության ղեկավարը։
Հայտարարության համաձայն՝ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը նույնպես պատրաստ է սահմանափակ չվերթների։
Պաշտոնյայի խոսքով՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Քերմանի և Յեզդի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը, քննարկվում է նաև Մաշհադից դեպի Մասկաթ չվերթներ սկսելու հնարավորությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր