Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Նորից համերգ, շքերթ ու հրավառություն. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Նորից համերգ, շքերթ ու հրավառություն. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Wed, 22 Apr 2026 22:45:33 +0400


Մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում նախատեսվում է իրականացնել մեծ շքերթ։ Շքերթը շարժվելու է Ամիրյան փողոցից դեպի Հանրապետության հրապակ։ Տեղի է ունենալու նաև տոնական համերգ՝ Արամ MP3-ի, Սրբուկի, Սարո Գևորգյանի և DJ-ների մասնակցությամբ։ Նաև ցերեկային հրավառություն կանեն և օդապարիկների թռիչք կլինի։ Միջոցառումը կազմակերպել է «Դոմինո փրոդաքշնը», որն իշխանությունների տոների ու հանդիսությունների սիրելի կազմակերպիչն է։

«Հրապարակ»-ին «Դոմինո փրոդաքշն»-ից հայտնեցին, որ միջոցառման վրա պետբյուջեից գումար չի ծախսվել և հովանավորներ էլ չկան։ «Ինչպես գինու փառատոնին, ամանորյա տոնավաճառին, այս դեպքում էլ ընկերություններ են լինելու, ովքեր մասնակցության դիմաց վճարելու են, ինչից էլ գոյանալու է ողջ հասույթը»,- նշեցին ընկերությունից, չմանրամասնելով, թե որ ընկերություններն են մասնակցելու և ինչ ֆորմատով։

Դեռևս հայտնի չէ՝ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդը» ելույթ կունենա՞, թե՝ ոչ։

Ավելի վաղ գրել էինք, որ Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը, որը կրկին «Դոմինո փրոդաքշն»-ն է կազմակերպել, իսկ ֆինանսավորումը իրականացնում է «Ֆասթ բանկը»։ Որպես հյուր «Վարչաբենդը» ևս ելույթ կունենա այդ օրը։

Փաստորեն, մտել ենք տոների, շքերթների ու հրավառությունների փուլ եւ դա կտեւի մինչեւ հունիսի 7-ը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․»

Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․» Thu, 30 Apr 2026 14:15:50 +0400 Երկրաշարժից հետո, երբ …