Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

«Գերագույն գլխավոր շրջմոլիկը հունից դուրս է եկել»

«Գերագույն գլխավոր շրջմոլիկը հունից դուրս է եկել»

Tue, 28 Apr 2026 13:02:14 +0400


Պատմաբան Արեգ Սավգուլյանը անդրադարձել է քաղաքական գործընթացներին և Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանավորմանը։

Նա նշում է, որ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում, իր գնահատմամբ, գործում են երկակի չափանիշներ․ երբ խոստումները տալիս է ընդդիմությունը՝ դրանք ներկայացվում են որպես ընտրակաշառք, իսկ նույնատիպ խոստումները իշխանության կողմից դիտարկվում են որպես նախընտրական քարոզչություն։

Սավգուլյանի կարծիքով՝ Ավանեսյանի կալանավորումը վկայում է գործող իշխանությունների մտավախությունների մասին՝ կապված առաջիկա համապետական ընտրությունների արդյունքների հետ։ Նա նաև ընդգծում է, որ Կանդազի կերպարի ընդգրկումը որպես կայուն և անվտանգ Հայաստանի խորհրդանիշներից մեկը, ըստ իրեն, անհանգստություն է առաջացրել իշխանության շրջանում։

Պատմաբանը նկարագրում է նաև, թե ինչպես, իր դիտարկմամբ, ձևավորվում է քաղաքական պայքարի ընթացքը՝ նշելով տեղեկատվական ազդեցության, հանրային կարծիքի ձևավորման և իրավական գործընթացների կիրառման մասին։ Նրա խոսքով՝ նման մեթոդներով փորձ է արվում վարկաբեկել քաղաքական մրցակիցներին և սահմանափակել նրանց գործունեությունը։

«Կանդազի լեգենդի սահուն ինտեգրումը որպես անվտանգ և կայուն Հայաստանի նախընտրական խորհրդանիշներից մեկի, հունից հանել է Գերագույն գլխավոր շրջմոլիկին և նրա դասալիքների թափառախմբին, և նրանք որոշեցին այսկերպ վրեժ լուծել։ Ձեռագիրը ստանդարտ է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա բացահայտ աջակցություն է Ադրբեջանի կողմից` ՀՀ իշխանություններին

Սա բացահայտ աջակցություն է Ադրբեջանի կողմից` ՀՀ իշխանություններին Wed, 29 Apr 2026 19:45:25 +0400 «Հրապարակի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով