Ֆլորիդայում սարսափելի հրդեհ է
Mon, 11 May 2026 14:30:29 +0400

ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում շարունակում են պայքարել խոշոր անտառային հրդեհի դեմ, որը բռնկվել է Մայամի քաղաքի մոտ գտնվող Մայամի-Դեյդ և Բրովարդ օկրուգներում:
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են զգալի ուժեր, հայտնում է NBC-ն։
Ըստ աղբյուրի, Բրովարդի օկրուգում հրդեհը դեռ չի մեկուսացվել, Մայամի-Դեյդում բռնկված տարածքի մոտ մեկ երրորդում հաջողվել է մարել կրակը։
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր