Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան

Thu, 28 May 2026 22:00:34 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։

Թուրքիա ե՞ք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:
Օկ:

Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով: 2023 թ․ տվյալներով այն կազմել է 68,9 մլրդ ԱՄՆ դոլար։

Գյուղատնտեսությունը Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 7%-ն է և ապահովում է աշխատուժի շուրջ 20%-ը։

2002-2024 թթ. Թուրքիայի գյուղատնտեսական ՀՆԱ-ն աճել է 25-ից մինչև 74 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 3,8-ից մինչև 32,6 մլրդ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրության ծավալով 2023 թ.-ին Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ առաջինը՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում:

Այս ամառ լավ էժան միրգ ու բանջարեղեն կուտենք: Իսկ հետո կսկսվի ամենահետաքիքիրը:

Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման և իրացման կոմերցիոն հենակետերը, դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված՝ անցնելով կայուն ներկրման ռեժիմի:

Բարդ չէ կռահել՝ որտեղից»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ․ Արման Թաթոյան

Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ․ Արման Թաթոյան Wed, 20 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով