Ուրբաթ , 19 Հունիսի 2026

«Հրապարակ». Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Հրապարակ». Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Sat, 13 Jun 2026 09:30:44 +0400


Երեկ Քննչական կոմիտեն հայտնել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ համարվող Արմեն Կիլինկարովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին։

Ըստ ՔԿ-ի՝ Կիլինկարովը, որը հայտնի է նաեւ Արմեն Ալավերդցի մականունով, կասկածվում է քրեական ենթամշակույթի պահպանման եւ դրա շրջանակներում ազդեցության օգտագործման մեջ։ Քննության տվյալներով՝ նա փորձել է կարգավորել ինչ-ինչ անձանց միջեւ ծագած գույքային եւ ֆինանսական վեճը:

Հետաքրքիր է, որ խոսքն ավելի քան 1 տարի առաջվա՝ 2025 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների մասին է: ՔԿ-ի վարկածով, այդ օրերին տարբեր քաղաքացիներ դիմել են Կիլինկարովին՝ հարցեր լուծելու խնդրանքով: Մասնավորապես, ոմն Տ․ Ու.-ն 4 տարի առաջվա պարտքի՝ 3 մլն 300 հազար ՀՀ դրամի վերադարձման խնդրանքով է դիմել Կիլինկարովին, որի դիմաց պետք է վերադարձրած պարտքից նրան տար 1 մլն 300 հազար ՀՀ դրամ: Իսկ ի՞նչ մեթոդներով է օրենքով գողը փորձել վերադարձնել փողը։ «Մասնավոր վեճը Տ․ Ու․-ի օգտին լուծելու նպատակով՝ Ա. Կ.-ն Ա. Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է»:

Նախաքննության ընթացքում Արմեն Կիլինկարովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, բայց քանի որ Կիլինկարովը երկրում չէ, հայտարարվել է հետախուզում:

Արմեն Կիլինկարովի անունը նախկինում եւս հայտնվել է քրեական լրահոսում, նա տարբեր արյունալի «ռազբորկաների» մասնակից է եղել: 2012 թվականի հունվարի 12-ին Ալավերդի քաղաքի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի անվան հրապարակում, Կիլինկարովի վրա կրակել են, նա վիրավորվել է, իսկ նրա եղբայրը՝ Գագիկ Կիլինկարովը, տեղում մահացել է: Այս դրվագն արյան վրեժի` վենդետայի շղթայի մի մասն էր: Դրանից մոտ 10 տարի առաջ Արմեն Կիլինկարովին մեղադրել էին Ալավերդու բնակիչ Արսեն Շաքարյանի սպանության մեջ, սակայն նա չդատվեց այդ մեղադրանքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանքի կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ. Մելոյան

Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանքի կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ. Մելոյան Thu, 18 Jun 2026 20:12:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով