Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան Ադրբեջանը

Ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան Ադրբեջանը

Wed, 16 Sep 2026 11:49:21 +0400


ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձել է Հայաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրներին և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հետևանքների վերաբերյալ իշխանության դիրքորոշմանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը բարձրաձայնում է տնտեսական խնդիրների մասին և իշխանությունից ակնկալում հստակ պատասխաններ։ Խամոյանը նշեց, որ էկոնոմիկայի փոխնախարարին հարց է ուղղվել, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի տնտեսության հետ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, սակայն, իր գնահատմամբ, այդ հարցին պատասխան չի տրվել։

Պատգամավորը հիշատակեց նաև էկոնոմիկայի փոխնախարար Արայիկ Հարությունյանի արձագանքը, ըստ որի՝ նման հարցադրումները կարող են հայտնվել Մոսկվայի մամուլի վերնագրերում։

Խամոյանը քննադատեց այդ մոտեցումը՝ պնդելով, որ իշխանության ներկայացուցիչները չպետք է խուսափեն նման հարցերի քննարկումից՝ մամուլի հնարավոր արձագանքների պատճառով։

Միաժամանակ նա կոշտ քննադատության ենթարկեց Արայիկ Հարությունյանին՝ հայտարարելով, որ իշխանության ներկայացուցիչների որոշ հայտարարություններ, իր գնահատմամբ, ադրբեջանական մամուլում դրական արձագանք են ստանում և որոշ դեպքերում համընկնում են ադրբեջանական թեզերի հետ։

«Վերնագրերից մի խոսեք, էլի, դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք, հերոսներն եք, դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան Ադրբեջանը»,-ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում Wed, 07 Oct 2026 12:45:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով