Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ

Fri, 18 Sep 2026 10:00:02 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առանցքային դեր է խաղացել նրանում, որ Պակիստանում Իրանի հետ ապրիլյան բանակցություններն ավարտվել են առանց պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով տեղեկացված ամերիկացի պաշտոնյայի։

«Ապրիլին մարաթոնյան հանդիպման ընթացքում (Պակիստանում- խմբ․) ամերիկացի բանակցողները սկսել են տագնապել․ տպավորություն է ստեղծվել, թե իրանցիները փոխում են հնարավոր գործարքի պայմանները։ Ուստի ընդմիջման ժամանակ նրանք զանգահարել են Ռուբիոյին՝ հետագա գործողությունների վերաբերյալ հրահանգներ ստանալու համար։ Ռուբիոն համաձայնել է, որ իրենք չեն կարող ընդունել Իրանի առաջարկը, ու գործարք չի լինի»,- գրում է հեռուստաալիքը։

Ընդ որում Ռուբիոն աշխատում է հանդես չգալ որպես բանակցային գործընթացի հանրային դեմք։ Խորհրդակցություններին և այցերին մասնակցությունը նա հիմնականում թողնում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և հատուկ պատվիրակներ Սթիվեն Ուիտկոֆին ու Ջարեդ Քուշներին։

Սակայն, NBC News-ի տվյալներով, փակ դռների հետևում Ռուբիոն զգալի ազդեցություն ունի բանակցությունների վրա և փաստացի վետոյի իրավունք ունի առանցքային որոշումներ կայացնելիս։ Հեռուստաալիքը նրան անվանում է ամերիկյան դիվանագիտության «գորշ կարդինալ»։

NBC News-ը նշում է, որ Ռուբիոն շարունակում է մնալ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ անդամներից մեկը։ Նա Պետդեպարտամենտի ղեկավարումը համատեղում է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնի հետ և, հեռուստաալիքի տվյալներով, Թրամփի հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան կառավարության մյուս անդամները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը Thu, 17 Sep 2026 12:45:47 +0400 Թրամփի ուղու կառուցման երկու խոչընդոտ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով